Պոլիմերների և նավթաքիմիական նյութերի միջազգային առևտուր

Աշխատանքի անվտանգություն

Աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծումը, աշխատակիցների կյանքի և առողջության պահպանումը հանդիսանում է աշխատանքի պաշտպանության ոլորտում ընկերության գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Աշխատակիցների անվտանգության ապահովման և առողջության պահպանման գործում ներգրավված են բոլոր մակարդակների անձնակազմը՝ ղեկավարներից մինչև շարքային աշխատակիցներ: Առաջադրված խնդիրները լուծվում են նախևառաջ կանխարգելիչ միջոցառումների մշակման և իրականացման միջոցով. աշխատակիցները ժամանակին անցնում են աշխատանքի և անվտանգության տեխնիկայի բնագավառում հրահանգավորում և ուսուցում, ընկերությունում իրականացվում են աշխատանքային պայմանների բարելավման և աշխատակիցների սանիտարակենցաղային սպասարկման մակարդակի բարձրացման ծրագրեր:

Համալիր մոտեցումը թույլ է տալիս խստորեն համապատասխանել աշխատանքի պաշտպանության ոլորտում գործող օրենսդրության նորմերին, ինչպես նաև բացառել դժբախտ պատահարների և վնասվածքների ռիսկերը:

Աշխատակիցների արժանապատիվ կենսամակարդակի ապահովման քաղաքականությունը, մասնագիտական զարգացումը, առողջության պահպանումը անձնակազմի մոտիվացիայի կարևոր պայման է, որն ապահովում է առաջադրված խնդիրների հաջող կատարումը նվազագույն ծախսերով և առավելագույն արդյունավետությամբ: