Բնապահպանություն
KARTLI ընկերությունների խումբը բնապահպանական անվտանգությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը համարում է իր գործունեության կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Ներկայումս աշխատանքներ են տարվում բնապահպանական կառավարման կորպորատիվ համակարգի ներդրման ուղղությամբ, որը համապատասխանում է ISO 14001 միջազգային ստանդարտի պահանջներին:
KARTLI-ի բնապահպանական քաղաքականությունը հիմնված է՝
- հիմնական գործունեության բնապահպանական հետևանքների նկատմամբ առավել ուշադրության, շրջակա միջավայրի և կլիմայի վրա բացասական ազդեցությունների նվազեցման վրա,
- էկոլոգիապես մաքուր արտադրանքի տեսականին ընդլայնելու ձգտման վրա:
Էկոլոգիական անվտանգության բնագավառում գերակա նպատակներն են.
- աղտոտման կանխարգելումը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը.
- մթնոլորտում աղտոտող նյութերի արտանետումների նվազեցում.
- թափոնների վերամշակում և օգտահանում,
- հնարավոր վթարային իրավիճակների նախազգուշացումը և հետևանքների վերացման պատրաստակամությունը,
- ազգային և միջազգային օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող շրջակա բնական միջավայրի վրա ազդեցության մակարդակի ապահովումը: