Տեխնոլոգի խորհրդատվություն
«Քարթլի» ընկերությունում աշխատող տեխնոլոգները կօգնեն հասկանալ մեր կողմից մատակարարվող արտադրանքի տեխնիկական հատկություններն ու առանձնահատկությունները, որպեսզի մեր հարգելի պատվիրատուները կարողանան ընտրել հենց այն հումքը, որը կհամապատասխանի տեխնիկական և տեխնոլոգիական բոլոր պահանջներին:
Մեր տեխնոլոգները տեղեկատվական աջակցություն կցուցաբերեն արտադրության մեջ մեր մատակարարվող հումքի կիրառմանը, որակի բարձրացմանը և վերջնական արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը վերաբերող հարցերում:
Հետաքրքրող հարցերով կարող եք դիմել մեր տեխնոլոգներին Ձեզ սպասարկող վաճառքի մասնագետի միջոցով, կամ լրացնելով կայքում տեղադրված ձևը: